Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Շունը սատկեց` փրկելով հանճարին

Շունը սատկեց` փրկելով հանճարին
12.11.2024 | 07:54

Երբ Ֆյոդոր Դոստոևսկին դատապարտված էր տաժանակրության և գտնվում էր Օմսկում, մի անգամ փողոցում կերակրեց մի թափառական շան և այս շունը կապվեց նրա հետ:

Ամեն քայլափոխի ուղեկցում էր գրողին:

Նույն օրերին Դոստոևսկին թոքերի բորբոքումով պառկեց հիվանդանոցում, և ընկերներն իմանալով, որ օգնության կարիք ունի, 3 ռուբլի ուղարկեցին նրան (այն ժամանակների համար պատկառելի գումար):

Մի քրեական հանցագործ, որ նույն հիվանդանոցում էր, որոշեց թունավորել Դոստոևսկուն և գումարը գողանալ: Նա թույն լցրեց գրողի կաթի մեջ: Բայց հենց այն պահին, երբ Դոստոևսկին պատրաստվում էր խմել, շունը ներս մտավ, թռավ նրա ծնկներին ու շուռ տվեց բաժակը` լպստելով գետնին թափվածը:

Շունը սատկեց` փրկելով հանճարին, որը դեռ չէր գրել «Ոճիրն ու պատիժը», «Ապուշը», «Կարամազով եղբայրները» և այլ նշանավոր գործեր:

Համաշխարհային գրականություն ՖԲ էջից

Դիտվել է՝ 5516

Մեկնաբանություններ